"Մխիթար Սեբաստացի" կրթահամալիր՝ ՊՈԱԿ-ից Հիմնադրամ դառնալու օրինական պահանջ

"Մխիթար Սեբաստացի" կրթահամալիր՝ ՊՈԱԿ-ից Հիմնադրամ դառնալու օրինական պահանջ

Создано
17 августа 2020 г.
Направлено:
ԿԳՄՍ и
Подписей: 1 186Следующая цель: 1 500
Подписать

Почему эта петиция важна

Автор: Liana Gevorgyan

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Մեծարգո վարչապետ.

Թույլ տվեք արձանագրել։

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մարմինների կողմից «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ-ը «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» հիմնադրամի վերակազմակերպման առաջարկը կրթահամալիրի հիմնադիր ՀՀ կառավարությանը ներկայացվել է 2020թ. հունիսի 10-ին։ Դրանից հետո եղել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի № 02/11.7/30104-2020 գրությունը, որով նա ՀՀ ԿԳՄՍ նախարարին վարչապետի հանձնարարությամբ՝ խնդրում է 5-օրյա ժամկետում քննարկել և կարծիք տալ հարցի մասին։ Ինչո՞ւ առաջադրանքը չի կատարվել։ Մենք առ այսօր չենք տեսել որևէ գրավոր կարծիք, առարկություն, անհամաձայնություն, առաջարկը խմբագրելու, լրացնելու մասին հարցադրում։ Չենք ստացել նաև մեր դիմումին ՀՀ կառավարության պաշտոնական պատասխանը։
Կրթական բաց համայնքը (աշխատողները, սովորողների օրինական ներկայացուցիչները, շրջանավարտները) հետևել է մեր առաջարկի ընթացքին, զարգացումներին։ Վստահ, որ մեր առաջարկի քննարկումը, լուծումը կլինեն նույնքան թափանցիկ, իրավական, ինչպես առաջարկն է եղել, կրթահամալիրի մարմինները 2020թ. հունիսի 17-ին ներկայացրել են հիմնավորված պահանջ՝ մասնակցելու քննարկումներին, արագացնելու հարցի իրավական լուծումը։ 2020թ. հունիսի 30-ին ԿԳՄՍՆ իրավաբանական վարչությունից ստացել ենք առաջարկի, կրթահամալիր հիմնադրամի կանոնադրության վերաբերյալ սկզբունքորեն ընդունելի դիտարկումներ, որոնց անմիջապես պատասխանել ենք։ Գրավոր որևէ այլ արձագանք չունենք։
Անարձագանք է մնացել կրթահամալիրի աշխատողների ժողովի՝ հունիսի 30-ի պաշտոնական նամակը, որով իր կողմից լրացուցիչ հիմնավորումներ է բերել կրթահամալիր հիմնադրամի վերաբերյալ, պահանջել, որ հեղինակային կրթական ծրագրի հեղինակները ներգրավված լինեն ՀՀ կառավարությունում, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում իրենց առաջարկի քննարկումներին, որտեղ կարող են առաջարկի հիմնավորումները լրացնել, պարզաբանումներ անել, հարցեր տալ։ Ավելին՝ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը հրաժարվել է հուլիսի 13-17-ի համար պայմանավորված, հետո հուլիսի 23 տեղափոխված իր նախատեսած այցից։
Կրթահամալիրի կառավարման խորհուրդը, տնօրենը, աշխատողների ժողովը, սեբաստացի բաց համայնքը ստիպված եղան լրացուցիչ իրավական հիմնավորումներով հիշեցնել մեր առաջարկի մասին 2020թ. օգոստոսի 4-ին՝ ՀՀ վարչապետի ուղղված թ. 20-08-228 գրությամբ՝ որպես ՀՀ օրենքով որոշված մեր՝ կազմակերպության իրավունքը։ Մենք հրավիրել էինք վարչապետին, իր ներկայացուցչին՝ մասնակցելու կրթական բաց համայնքի օգոստոսի 11-ի առցանց հավաքին, որի թեման հենց մեր առաջարկի ընթացքն էր։ Մեր հրավերը մնաց անպատասխան։
ՀՀ վարչապետին ուղղված օգոստոսի 4-ի մեր նամակին կրկին հետևեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի՝ օգոստոսի 7-ի՝ այս անգամ № 02/11.7/37808-2020գրությունը, որով նա ՀՀ ԿԳՄՍ նախարարին վարչապետի հանձնարարությամբ խնդրում է 5-օրյա ժամկետում քննարկել և կարծիք տալ հարցի մասին։ Հանձնարարության 5-օրյա ժամկետն սպառվել է։
Ի՞նչ է սա, եթե ոչ պաշտոնեական անգործություն, որի պատճառով ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Կրթության մասին», «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներով որոշված՝ իրավական-կազմակերպական ձև ընտրելու, «իր խնդիրների իրականացման համար անհրաժեշտ իրավունքներ և պարտականություններ» ստանձնելու համար վերակազմակերպվելու մեր իրավունքը չի ապահովվել։

 ՊՈԱԿ-ից հիմնադրամի վերակազմակերպվելու մեր իրավունքը պատրաստ ենք նաև դատական կարգով լուծելու։

Подписать
Подписей: 1 186Следующая цель: 1 500
Подписать
Распространите эту петицию лично или используйте этот QR-код в своем материале.Загрузить QR-код

Адресаты петиции