Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, Հայաստանն էլ թուրքական միջանցք չէ։

Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, Հայաստանն էլ թուրքական միջանցք չէ։

Started
December 26, 2021
Petition to
armenians and
Signatures: 11,079Next Goal: 15,000
Support now

Why this petition matters

Մենք՝ ներքոստորագրյալներս, Հայաստանում (ներառյալ Արցախում) և տարածաշրջանում ներկա զարգացումներում հայկական պետականության և հայ ազգի ապագայի համար լրջագույն սպառնալիքներ տեսնելով, հայտնում ենք․

• Նիկոլ Փաշինյանը և իր թիմը չեն ներկայացնում հայկական պետականության և հայ ազգի շահերը,

• բռնապետներ և ռազմական հանցագործներ Իլհամ Ալիևի և Էրդողանի հետ Նիկոլ Փաշինյանի ցանկացած համաձայնություն առ ոչինչ է,

• ավելին, իրավականորեն առ ոչինչ է Ադրբեջանի և Թուրքիայի հետ Հայաստանի անունից ստորագրած որևէ փաստաթուղթ, որևէ համաձայնություն, եթե այն մշակվում և ընդունվում է Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ուղիղ ռազմական ագրեսիայի պայմաններում՝ հարձակումների, ներխուժումների, սադրանքների, այնպես էլ ուժի կիրառման սպառնալիքների ներքո։

Մենք պնդում ենք, որ.

• Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։

• Արցախյան հիմնախնդրի լուծման հիմքում արցախահայության ազատ ինքնորոշման իրավունքն է, որը միջազգային իրավունքի սկզբունք է։

• Արցախյան հիմնախնդրի որևէ լուծում վերջնական չէ, քանի դեռ Ադրբեջանը չի դեօկուպացրել Արցախից գրաված տարածքները,

• Հայաստանի Հանրապետության տարածքով չի կարող անցնել որևէ այլ երկրի ամբողջական կամ մասնակի վերահսկողության տակ գտնվող որևէ «միջանցք» (անկախ այն բանից, թե ինչ անունով այն կներկայացվի հայ հանրությանը)։

• Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման շուրջ որևէ բանակցային գործընթաց կամ փաստաթուղթ անվավեր է, քանի դեռ Ադրբեջանի զինված ստորաբաժանումները շարունակում են մնալ Հայաստանի Հանրապետության տարածքում։

• Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումը չի կարող լինել Հայաստանի և Արցախի Հանրապետությունների ազգային-պետական շահերին ի վնաս և հայոց պահանջատիրությունից հրաժարվելու հաշվին։

Այսպիսով, hանուն.
— Հայաստանի և Արցախի Հանրապետությունների ներկայի և ապագայի,
— Հայաստանում (ներառյալ Արցախում) և աշխարհի ցանկացած անկյունում ապրող և ծնվող հայ երեխաների,
— Հայաստանի և Արցախի գոյության համար իրենց կյանքը չխնայած բոլոր հերոսների,
և հատկապես
— 2020 թվականին Ադրբեջանի սանձազերծած պատերազմում իրենց կյանքը զոհած մեր հազարավոր եղբայրների ու նրանց սրբազան հիշատակի

կոչ ենք անում մեր հայրենակիցներին.

• չհամակերպվել մեզ պարտադրվող պարտվողական, կործանարար և ստորացուցիչ օրակարգի հետ,

• չլռել, հակահայկական օրակարգերի հանդեպ մեր անհանդուրժողականությունը, մեր անհամաձայնությունն արտահայտել նաև սույն հայտարարությանը միանալով։

Support now
Signatures: 11,079Next Goal: 15,000
Support now
Share this petition in person or use the QR code for your own material.Download QR Code

Decision Makers